Ակտիվիստները սպասում են պատասխանի
Նմանատիպ
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող եւ Ոստիկանության Կենտրոնականի բաժին տարված ակտիվիստների ազատ արձակման պահանջով ակցիայի մասնակիցները Կենտրոնականի բաժնի դիմաց են: Նրանց հետ զրուցել է ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը’ խոստանալով ներս մտնել ու պարզել իրավիճակը: Մինչ այդ Կենտրոնականի բաժնից դուրս էր գալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով տեղեկացրեց, որ բաժին բերվածները չունեն կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակ, թղթերը փոխանցվում են քննչական բաժին: Փաշինյանը նշեց, որ չի կարող պնդել, որ բաժին բերվածներն ունեն վնասվածքներ, չի կարող պնդել նաեւ հակառակը: Կենտրոնականի բաժնում է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Բերման ենթարկվածների թիվը հստակ չէ. նշվում է, որ նրանք 5-ն են: Ակցիան սկսվել է առավոտյան’ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ: Երեւանի քաղաքապետարանի դիմաց ակցիան կրում էր խաղաղ բնույթ: Ոստիկանությունը չէր պատրաստվում ցրել այն, սակայն թույլ չէր տալիս, որ այն ընթանա քաղաքապետարանի մուտքերին այնքան մոտ, որ խոչընդոտի ուրիշի բնականոն աշխատանքը: Հուլիսի 22-ից ակցիայի երեք մասնակիցներ աչքի են ընկել հասարակական կարգի խախտմամբ, այդ պատճառով, Օսիպյանի տեղեկացմամբ,այսօր նրանք քաղաքապետարանի դիմացից տարվել են բաժին:
Երեւանը սպասարկող երթուղային միկրոավտոբուսների ու ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից թանկացել է 50 տոկոսով՝ դառնալով 150դրամ, իսկ տրոլեյբուսներինը 100 տոկոսով՝ 50-ից դառնալով 100 դրամ: Անփոփոխ է մնացել միայն մետրոյի ուղեվարձը: Երեւանում բողոքիակցիաներ ու ցույցեր են անցկացվում: Մասնակիցները պահանջում են վերականգնել հին սակագինը:Ակ
Հետևեք մեզ նաև Telegram-ում