Օրիորդապնդիչ, պոզասայլակ, փրփրագմփիկ. գռեհիկ նորաբանությունները Լեզվի պետական տեսչության պետը չի ընդունում
Նմանատիպ
Լեզվի պետական տեսչությունը հայտարարում է, որ տարօրինակ ու գռեհիկ նորաբանություններն ու թարգմանությունները, որոնք հաճախ են հնչում եթերում կամ հանդիպում սոցցանցերում, իր հեղինակած բառերը չեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տե սչության պետ Սերգո Երիցյանը, դրանք շատ հաճախ հետաքրքրասերներին զբաղեցնելու համար արհեստականորեն ստեղծվող և հրապարակ նետվող արտահայտություններ են: «Մենք կարիք չունենք այդ ամենի դեմ պայքարելու կամ մարդկանց ապացուցելու, որ դրանք մերը չեն: Եթե մարդիկ իրենց նեղություն տան ու բացեն ամենասովորական բառարանները, կտեսնեն, որ այդ բառը, որի թարգմանությունն այդքան գռեհիկ է, ունի իր ճիշտ ու հնչեղ հայերենը»,-ասաց Սերգո Երիցյանը:Տեսչության պետի խոսքով’ դժվար է ասել, թե որքան բառ է ստեղծվում: Լեզուն կենդանի օրգանիզմ է: Հնարավոր է մի բառ, որը նախկինում գոյություն է ունեցել, աստիճանաբար հանվել է մարդկանց բառապաշարից, սակայն կրկին վերադարձել է կամ իսկապես ստեղծվել է բոլորովին նորը: Բառաստեղծման խնդիրներ առաջանում են, երբ գնում ենք մեր արմատները, գրաբար լեզուն, միջին հայերենը, արևմտահայերենը, բարբառները, որտեղ կան գեղեցիկ բառեր ու արտահատրություններ: Եթե մենք նպատակամիտված հրապարակ հանենք այդ ամենը, ապա ամեն օր շատ բառեր ու արտահայտություններ կկարողնանք ստեղծել: Ա յդ ամենը ևս որոշակի խթանման ու հոգատար վերաբերմունքի անհրաժեշտություն ունի: «Մենք օրական բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ ենք ստանում, որոնց մեծ սիրով ենք պատասխանում: Լինում է’ երբեմն նաև հեռախոսը ես եմ վերցնում: Մարդկանց մեջ զարգացել է այն կուլտուրան, որ որևէ բառ կամ արտահատություն ճշտելու համար դիմեն ԼՊՏ-ին: Ես կարծում եմ, որ ԼՊՏ-ն կամ այն մարմինը, որն զբաղվում է լեզվի խնդիրներով, պետք է լինի գործառույթների ավելացման ճանապարհը, որպեսզի կարողանան զուգակցել ոչ միայն վերահսկողությունը, այլև լուծել այնպիսի խնդիրներ, որոնք թույլ են տալիս իրականացնել այդ հարցերի ուսումնասիրությունը»,-ասաց Երիցյանը: Նա առաջարկում է ունենալ նորաբանությունների համար նախատեսված շտեմարան կամ բանկ, քանի որ դրանք շատ կարևոր են, եթե, իհարկե, տարողունակ են ու դիպուկ:
Հասարակության շրջանում հայտնի ու տարածված բառերը, որոնք ԼՊՏ-ի ստեղծած բառերը չեն, ավելի շատ են օգտագործվում, քան հենց համապատասխան կառույցի կողմից ստեղծվածները: Հանրությունը ծանոթ է ջենթլմեն-օրիորդապնդիչ, տրոլեյբուս-պոզասայլակ, շամպայն-փրփրագմփիկ, մոտոցիկլետ-ուժանիվ և այլ բառերի, իսկ ԼՊՏ-ի բառերը, որոնք ավելի գեղեցիկ են, անծանոթ են հանրությանը: Այդպիսի բառերից են’ ալիբի-այլուրեքություն, անոնս-կանխազդ, դեզոդոր-հոտազերծիչ, սերիալ-ֆիլմաշար և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում