Րաֆֆի Հովհաննսիյանն ու Նիկոլ Փաշինյանը միացան ցուցարարներին

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: Մինչ օրվա ընթացքում ակտիվիստների մեծ մասը տեղափոխվել էր Կենտորն վարչական շրջան՝ ոստիկանության բաժամնունքի դիմաց պահանջելով բաց թողնել բերման ենթարկված ակտիվիստներին, քաղաաի մյուս հատվածներում ակցիային շարունակում են միանալ քաղաքացիներ և հանրային դեմքեր: Այս պահին ակցիային նաև «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է միացել: Ավելի վաղ ակտիվիստները սոցցանցերում հայտնել էին, որ իրենց հետ են նաև DJ Վակցինան, երգիչ, դերասան Գարիկ Պապոյան:

Ակտիվիստներին է միացել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում