Ոստիկանությունը հերթով ազատ է արձակում բաժին տարված ակտիվսիտներին

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների սակագնի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանություն տարված մասնակիցներին հերթով կազատեն: Այդ մասին Երեւանի ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ բաժին տարված ակտիվիստները որպես վկաներ են հարցաքննվում: «Խոստացան, որ բոլորին էլ բաց կթողնեն մոտ ժամերին: Որեւէ նպատակ չունեն ձերբակալել ու կամ պահելու»,- ասաց Ռուստամյանը:

Ոստիկանություն տարված եւս երեք հոգի քիչ առաջ ազատ արձակվեցին: Ազատ արձակվածներից Վիլեն Հակոբյանն ասաց, որ ոստիկանությունում դեռ երեք ակտիվիստ կա: Անտանելի շոգի պատճառով դուրս եկած ակտիվիստներից մեկն ուշաթափվեց:

Մոտ մեկ ժամ առաջ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պարզաբանումներ ներկայացրեց բաժին տարված ակտիվիստների վերաբերյալ՝ խոստանալով, որ անմեղները սեղմ ժամկետներում ազատ կարձակվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում