Քաղաքապետարանը տրանսպորտի գնի վերանայման հարցով հրավիրել է քննարկում

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ժամը 17։00-ից հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում, որին մասնակցում են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագաները, վարչության անդամները. այս ամսին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը։

Նա, թեև հրավիրվածների ցուցակում չէր, բայց տեղյակ էր, որ քաղաքապետարանում մտահոգ են հարցի շուրջ և փորձում են լուծումներ գտնել, քանի որ, ինչպես նշեց Աստղիկ Գևորգյանը, հասկացել են, որ սեփականատերերի ներկայացրած տրանսպորտի գնի հաշվարկները «մի քիչ» չեն համապատասխանում քաղաքապետարանի հաշվարկներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում