Հանրապետական պատգամավորի եղբայրն «իրենով» է արել «Հայփոստ»-ի շենքը

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Գագիկ Մելիքյանի եղբայրը՝ Արթուր Մելիքյանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Հայփոստ»-ի շենքն «իրենով» է արել:

Բանն այն է, որ Գագիկ Մելիքյանը նախկինում Բերդ քաղաքի «Հայփոստ»-ի տնօրենն է եղել: Շենքի նկուղային հատվածը տրամադրվել է «Հայփոստ»-ի աշխատակիցներին, որպեսզի իրենց գործունեությունը ծավալեն, իսկ 2-րդ եւ 3-րդ հարկերն Արթուր Մելիքյանը տվել է վարձակալությամբ ու այդ կերպ գումարներ է վաստակում: Այժմ Արթուր Մելիքյանն «Արմենտել» ընկերության Բերդի մասնաճյուղի տնօրենն է:

Երեկ փորձեցինք «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը ճշտել Գագիկ եւ Արթուր Մելիքյաններից, սակայն նրանք համառորեն մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում:

Առավել մանրամասն’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում