Լեւոն Արոնյանն անցել է մարզումների
24/07/2013 11:45
Նմանատիպ
մ, շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը վերադառնում է բուն մարզումների:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի, Արոնյանն իր Twitter-ի էջում մասնավորապես գրել է. «Վերջերս հանդիպեցի Ջիվան Գասպարյանին, շախմատային սեանս անցկացրեցի «Սպորտը’ հանուն հավասար հնարավորությունների» եւ այժմ ջանասիրաբար մարզվում եմ»:
Աշխարհի երկրորդ խոշորագույն շախմատիստը նախապատրաստվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որ կկայանա օգոստոս 10-ից Նորվեգիայում: Այժմ տղամարդկանց հավաքականը մարզումներ է անցկացնում Ծաղկաձորում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում