«Կուբան»-ը ցանկանում է Օզբիլիսին պահել թիմում

«Կուբան»-ի ղեկավարությունն ամեն ինչ կանի Արազ Օզբիլիսին թիմում պահելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական R-Sport կայքը, «Կուբան» ակումբի խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանն անդրադարձել է Արազ Օզբիլիսի հնարավոր տեղափոխությանը Մոսկվայի «Սպարտակ» եւ նշել, որ «Կուբան»-ը ցանկություն ունի ֆու տբոլիստին պահել թիմում:

«Օզբիլիսի տեղափոխության մասին ոչ մի լուր չունեմ: Տարբեր ակումբներ հետաքրքվում են նրա ծառայություններով, սակայն «Կուբան»-ի ղեկավարություն պատրաստ է ամեն ինչ անել Օզբիլիսին պահելու համար: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, գուցե դա էլ հիմք է ծառայել այդ խոսակցությունների համար»,- ասել է Մկրտչյանը:

Արազ Օզբիլիսը «Կուբան» տեղափոխվեց 2012-ին հոլանդական «Այաքս»-ից: Օզբիլիսի տրանսֆերը նոր ակումբ կազմել է 1 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում