ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
Նմանատիպ
ՀՀ տարածքում առաջիկա մի քանի օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, հուլիսի 25-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ք ամին հյուսիս-արևելյան՝ 5 10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում’15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 4-5 աստիճանով:
Երեւանում հուլիսի 25-26-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Հուլիսի 27-29-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում’ 15-20 մ/վրկ: Երեւանում այս շաբաթ առավելագույն ջերմաստիճանը’ 340C, կգրանցվի հուլիսի 25-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում