Տարոն Մարգարյան. կան Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու բոլոր նախադրյալները
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին ու Ֆրանսիայի’ Հարավային Կովկասի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատային: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամաակ քննարկվել են Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:Ողջունելով դեսպանին’ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է Երևանի և ֆրանսիական մի շարք քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:
Կողմերն առանձնակի կարևորել են նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի իրականացումը:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր կան բոլոր նախադրյալները Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ընդգրկելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում