Տարոն Մարգարյանը կատեգորիկ դեմ է «թքածը լիզելու» մարտավարությանը

«Հրապարակի» տեղեկություններով, եթե տրանսպորտի թանկացման դեմ ընթացող ակցիաները թափ հավաքեն, ու սոցիալական բունտի վտանգ առաջանա, իշխանությունները, մասնավորապես քաղաքապետարանը, վերանայելու են իրենց որոշումը։ «Ճիշտ է, Տարոն Մարգարյանը կատեգորիկ դեմ է «թքածը լիզելու» մարտավարությանը և նեղ միջավայրում ասել է՝ բացառվում է, սակայն իշխանություններին մոտ կանգնած որոշ աղբյուրներ չեն բացառում նաև այս տարբերակը։ Հիշեցնենք նաև, որ Քոչարյանի օրոք, երբ քաղաքապետ էր Երվանդ Զախարյանը, ուղեվարձը թանկացնելու նման մի փորձ արվեց, երթևեկության գինը երեք օրով դարձավ 120 դրամ, որն արժանացավ ոչ այսպիսի, այնուհանդերձ, ժողովրդական բուռն հակադարձման, նախագահական նստավայրում որոշվեց «հետողորմյա» անել թանկացումը՝ գծատերերի ախորժակը զսպելու հաշվին»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում