Սամվել Նիկոյանն առաջարկում է տրասպորտի թանկացման խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով
Նմանատիպ
Երեւանի քաղաքապետարանը պետք է հանրությանը նախապես տեղյակ պահեր քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր որոշման հիմնավորման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Նա համոզված է, որ առաջացած խնդիրը հնարավոր է լուծել քաղաքակիրթ տարբերակով: «Հասարակության մի մասը, քաղաքացիական ակտիվիսները կարծում են, որ եղած սակագնով էլ կարելի էր ծառայություն մատուցել’ առանց հիսուն տոկոս թանկացման: Նրանց եւ քաղաքապետարանի տեսակատներն էլ պետք է հաշվի առնել եւ խնդիրը լուծել քաղաքակիրթ ձեւով’ առանց գոռալու»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Նրա գնահատմամբ’ բնական է, որ քաղաքացիները որոշակի դժգոհություն են հայտնում պետական մարմինների այս կամ այն որոշման շուրջ, սակայն բողոքի թեման առաջին հերթին քննարկման թեմա պետք է դառնա: Քաղաքական գործիչը համաձայնեց, որ նախքան նման որոշում հրապարակելը Երեւանի քաղաքապետարանը պետք է նախապատրաստեր հանությանը այդ փոփոխությունը, ներկայացներ հաշվարկներ, ապահովեր տրանսպորտային լավ սպասարկում եւ հիմնավորեր տրանսպորտի թանկացման փաստը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ շատերը տրանսպորտի հիսուն դրամի թանկացման փոխհատուցումը պահանջում են ՀՀԿ-ից, Նիկոյանը նշեց, որ ֆեյսբուքյան եւ ոչ ֆեյսբուքյան տիրույթում իշխանությանը վատաբանելը եւ ծայրահեղ տեսակետներ ներկայացնելը մշտական երեւույթ է դարձել, մինչդեռ տրանսպորտի թանկացումը կարող է արդարացված համարվել այն տեսանկյունից, որ ավելացել է վառելանյութի եւ սպասարկող մեքենաների գինը:
Նա հորդորեց Երեւանի քաղաքապետարանին եւ քաղաքացիական հասարակությանը համատեղ շուտափույթ լուծում գտնել խնդրին:
Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից թանկացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ,իսկ տրոլեյբուսներինը՝ 100 տոկոսով 50-ից դառնալով 100 դրամ: Անփոփոխ է մնացել միայն մետրոյի սակագինը: Երեւանում բողոքի ցույցերեւ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում