«Ես արդեն 7 ամսական եմ». Միհրանի և Արփիի որդու նոր լուսանկարը

«Ես արդեն 7 ամսական եմ». Միհրանի և Արփիի որդու նոր լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանի և երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, այսօր դարձել է 7 ամսական։ Փոքրիկ Ռոբերտն Ինստագրամում իր էջն ունի, որտեղ հրապարակվել է նրա լուսանկարը, որին կից գրված է. «Ես արդեն 7 ամսական եմ»։

Վերջին շրջանում Միհրանն ու Արփին իրենց էջերում հաճախ են կիսվում իրենց առաջնեկի լուսանկարներով։ Արփին երբեմն նաև տեսանյութեր է հրապարակում որդու հետ՝ դրանք մակագրելով՝ «Իմ սեր»։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2019-ի դեկտեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում