Ընտրվեց Վճռաբեկ դատարանի նոր նախագահը
09/02/2021 18:24

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Լիլիթ Թադևոսյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի նախագահ: ԱԺ նիստում հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արդյունքները:
«Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 103-ը: Քվեատուփում առկա էր 103 քվեաթերթիկ, որոնցից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 102 կողմ, դեմ՝ 1»,– ասաց նա:
ԱԺ նախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ թեկնածուն ընտրվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում