42-ամյա Անի Լորակը բացահայտել է գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, News.am: Երգչուհի որոշել է երկրպագուների հետ կիսվել միջոցներով, որոնք նրան թույլ են տալիս միշտ սլացիկ կազմվածք ունենալ։ Լորակը խոստովանել է, որ բավական երկար ժամանակ մարմնի խնամքի որոշակի միջոցների է հետեւում։ Երգչուհին յուրաքանչյուր առավոտ սկսում է տանը պարզ մարզումից։ Աստղի խոսքով՝ դա մարմնին տոնուս է հաղորդում, ինչպես նաեւ թույլ տալիս էներգիա ստանալ ամբողջ օրվա համար։
Լորակը խորհուրդ է տվել նրանց, ովքեր առավոտյան մարզվելու հնարավորություն պարզապես չունեն։ «Եթե առհասարակ ժամանակ չունեք դրա համար, մի մոռացեք «պլանկա» վարժության մասին, այն օրվա մեջ 3-4 րոպե է պահանջում։ 60 վայրկյան մի դիրքով, հետո փոխում ենք ձեռքերն ու այլ դիրքի անցնում, վարժությունը կարելի է կատարել նաեւ՝ մի ձեռքի վրա հենված»,- նշել է արտիստը։
Մարզումից հետո Լորակը կոնտրաստային լոգանք է ընդունում։ Սակայն խորհուրդ է տալիս որոշակի կանոնների հետեւել, որոնք թույլ կտան պրոցեդուրայից հաճույք ստանալ։ «Սկսում ենք տաք ջրից (ոչ շատ տաք) եւ փոխում ենք սառի, որպեսզի ամբողջ մարմնով թեթեւ դող անցնի։ Սա լավացնում է արյան շրջանառությունն ու օրգանիզմի տոնուսը»,– հավելել է Անին։
Լորակն ուշադրությամբ հետեւում է իր սննդակարգին եւ չափաբաժիններին։ Երգչուհին գերասադում է թեթեւ նախաճաշը։ «Կարող եմ ջրով պատրաստված վարսակի փաթիլներ ուտել մի գդալ մեղրով կամ, օրինակ, ձվածեղ։ Եվ, իհարկե, համեղ թեյ կամ սուրճ»,- նշել է Անին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում