«Շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Փաշինյանն անում է». «Հրապարակ»

«Շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Փաշինյանն անում է». «Հրապարակ»

ՀՀԿ ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեի ուշ երեկոյան այցելել է Հայրենիքի փրկության շարժման վրան, մեկ ժամից ավելի զրուցել է վրանում այդ օրը հերթապահություն իրականացնող երիտհանրապետականների հետ։ Այս եւ այլ հարցերի մասին բլից զրույց ունեցանք Սերժ Սարգսյանի հետ վրան այցելած Վահրամ Բաղդասարյանի հետ։

– Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հենց այս փուլում որոշեց այցելել փրկության շարժման վրան։

– Այ, դա ինքը պիտի ասի, թե ինչու որոշեց, որովհետեւ լրիվ պատահական էր, եւ ինձ համար էլ էր անակնկալ։

– Պատահակա՞ն էր այդ այցը իշխանության այն հայտարարությունից հետո, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, եւ դրանք չեն լինելու․․․ (հարցն անավարտ է մնում)․․․

– Բայց ի՞նչ կապ ունեն արտահերթ ընտրությունները։ ՀՀԿ-ն միշտ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին չենք մասնակցելու։

– Հենց այստեղ էլ կասկածներ կան, ասում են՝ Սերժ Սարգսյանն ինչ ուզում է, Նիկոլ Փաշինյանը դա է անում, ինչպես որ կասկածներ էին տեսնում իշխանափոխության հարցում, հիմա․․․

– Դա շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Նիկոլ Փաշինյանն անում է։ Եթե դուք չեք տեսնում, ապա Սերժ Սարգսյանն ասում է՝ Նիկոլ, հեռացիր, ինչո՞ւ չի հեռանում։

– Գուցե լավ չի ասում կամ իրականում հիմա այլ բան է ուզում։

– Ասում է, ասում․․․ Իսկ թե ինչի չի հեռանում, Նիկոլին հարցրեք, մարդն ապագայի նկատմամբ վախեր ունի, իր վախկոտությունն է պատճառը, որ չի հեռանում։ …Եկեք ավարտենք զրույցը։

– Պարոն Բաղդասարյան, իշխանությունը գնդակը նետեց ընդդիմության դաշտը, առաջիկա հանրահավաքին մենք կտեսնե՞նք ՀՀԿ–ի մոբիլիզացիա, այսինքն՝ հանրահավաքին պատրաստվո՞ւմ եք, փողոցի պայքարն ուժեղանալո՞ւ է։

– Ի՞նչ է նշանակում «մոբիլիզացիա», մենք հայտարարություն կանենք, ով կցանկանա, կմասնակցի։ Մենք պարտադրաբար մարդկանց հավաքի չենք բերելու։ Ես չեմ կարծում, որ երկրում կա մեկ մարդ, որն այսօրվա իրավիճակով մտահոգված չէ։ Եվ եթե մտահոգված է այս երկրի ճակատագրով, իրենք հաստատ լինելու են։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում