Աղբյուր. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է գրել
12/02/2021 14:54

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այս մասին Times.am-ին հայտնի դարձավ դիվանագիտական աղբյուրներից։ Մեր զրուցակիցը նշել է, որ դիմումը գրել է փետրվարի 11-ին՝ ԱԺ-ում կայացած հարցուպատասխանից հետո։
Նույն աղբյուրը նշում է, որ արտաքին գերատեսչության ղեկավարի դիմումն արդեն փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին, բայց վերջինս դեռ որևէ կերպ չի արձագանքել Արա Այվազյանի դիմումին։ Ակնկալվում է, որ այդ գործընթացը կամփոփվի շաբաթ օրը։
Նշենք նաև, որ հրաժարականի պատճառը, ըստ մեր աղբյուրի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի պայմանավորվածություններն են, որոնց մասին ՀՀ ԱԳՆ-ում որևէ մեկին որևէ բան վարչապետը չի հայտնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում