Սիրուշոն և Ալեքսանդր Ռիբակը ներկայացրել են «Մնա» զուգերգը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն և «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում հաղթած Ալեքսանդր Ռիբակը երկրպագուների դատին են հանձնել Stay (Մնա) երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:
Ավելի վաղ Ալեքսանդր Ռիբակը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր. «Այսօր բոլորս շատ հեռու ենք միմյանցից, բայց հաղորդակցվելն անհրաժեշտություն է: Ստեղծագործել, հետևել մեր երազանքներին: Իսկ ինչի՞ մասին եք երազում դուք»:
Անդրադառնալով Սիրուշոյի հետ համագործակցությանը՝ երգիչը գրել էր, որ Սիրուշոն տաղանդավոր երգչուհի է՝ գեղեցիկ ձայնով: «Անհամբեր սպասում եմ մեր երգի պրեմիերային»,- եզրափակել էր Ռիբակը:
Սիրուշոն «Քելե-քելե» երգով 2008 թվականին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, իսկ Ալեքսանդր Ռիբակը Fairytale երգով 2009-ին մրցությում ներկայացրել է Նորվեգիան: Նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում