Երբ լինեն արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն գնալու է մենակ, առանց որեւէ դաշինքի․ Գագիկ Ծառուկյան

Երբ լինեն արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն գնալու է մենակ, առանց որեւէ դաշինքի․ Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել է «Հրապարակի» հետ զրույցում:

«Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ մենակ։ Առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, ալ ես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ»,– նշել է Ծառուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում