Քանի՞ մարդ է երկրաշարժի հետևանքով դիմել հիվանդանոց. ԱՆ-ն մանրամասնում է
13/02/2021 21:44

Նմանատիպ
Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Այս մասին հյատնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:
Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում