Կուբաթլուի հատվածում չորս զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
14/02/2021 20:23

Նմանատիպ
Որոտանի (Կուբաթլու) հատվածում փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն փետրվարի 15-ին: Աղբյուրը հայտնում է, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում