Ռուսաստաբնակ ջավախահայերը հրաժարվել են Զարեհ Սինանյանի հե

Ռուսաստաբնակ ջավախահայերը հրաժարվել են Զարեհ Սինանյանի հե

Փետրվարի 17-ից 22-ը Սինանյանը գտնվելու է Մոսկվայում, որտեղ նախատեսում է հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՀԿ–ն հրաժարվել է Սինանյանի հետ հանդիպելու առաջարկից։

Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

«Հարգելի ընկերներ և գործընկերներ. Երեկ նմանատիպ հաղորդագրություն ենք ստացել ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի օգնականից։

Հայտնում ենք, որ մենք՝ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը հրաժարվում է Զարեհ Սինանյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախարարական կաբինետի ցանկացած այլ ներկայացուցչի հետ հանդիպումից։

Սա մեր հաստատական որոշումն է և մինչև ՀՀ իշխանությունների փոփոխությունը՝ կմնա անքակտելի», – գրել է «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ–ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում