Եթե ընտրություններ լինեին, «50+» տոկոս ձայն կստանայինք. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
15/02/2021 20:43

Նմանատիպ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում ու հետո արել է առավելագույնը, հետևաբար պետք է շարունակի պաշտոնավարել:
24News-ի հետ զրույցում նա տեսակետ է հայտնել, որ ընդդիմադիր բոլոր ուժերը միայն հայտարարում են, թե Փաշինյանը պետք է հեռանա, հետո նոր մտածեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, բայց ոչ մի ուժ չի ասում՝ գալու է ու անվավեր ճանաչի նոյեմբերի 10-ի հայտարարությունը:
Աղազարյանը կողմ է արտահերթ ընտրություններին, քանի որ այդպիսով արտաքին աշխարհին նոր ու վերալեգիտիմացված տեսքով կարող էին ներկայանալ: Նրա հաշվարկով՝ եթե ընտրություններ լինեին, ապա իշխանությունը «50+» տոկոս ձայն կստանար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում