Փաշինյանի մոտ քննարկվել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման հարցը

Փաշինյանի մոտ քննարկվել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ կարեւորել է քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների կանխարգելման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

Անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների եւ դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համարժեք վարձատրությունը լոկոմոտիվի դեր կունենա եւ կնպաստի որակյալ աշխատանքին»:

 Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում