Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում ապրիլյան պատերազմը կանգնել է. Արմեն Գրիգորյան

Նմանատիպ
Սերժ Սարգսյանի տված խոստումների պատճառով Հայաստանը կանգնել էր փակուղու առաջ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադարձ կատարելով երեկվա Սերժ Սարգսյանի՝ ՀՀ 3-րդ նախագահի հարցազրույցին:
«Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով, ի դեպ այդ խոստումներից հետո որոշակի ժամանացույց էր ենթադրվում և այդ ժամանակացույցը ամառվա ընթացքում էր, իսկ ամառվա ընթացում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը որոշակի ժամանակահատվածով հետաձգում է՝ մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիան ձգում է: Այդ մարդը այդպիսի խոստումներ տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի համար՝ լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է՝ ես պատրաստ էի ստորագրելու, ինչ-որ քայլեր անելու, մինչդեռ ես հստակ ասեմ՝ իր տված խոստումների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Արմնյուզ» ՀԸ-ին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմից հետո չեն եղել պայմանավորվածություններ, ըստ որոնց՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեր 7 շրջան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում