Ամեն օր կորցնում ենք ինքնիշխանության ինչ- որ կտոր. Բորիս Նավասարդյան

Ամեն օր կորցնում ենք ինքնիշխանության ինչ- որ կտոր. Բորիս Նավասարդյան

Երկրի կառավարելիությունը շատ ցածր մակարդակի է, ամեն օր կորցնում ենք ինքնիշխանության ինչ- որ կտոր, դա մեծ մարտահրավեր է,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Փաշինյանը ղեկավարում է որոշ կառույցներ, գուցե որոշ անձինք մնում են հավատարիմ քաղաքական իշխանությանը, բայց երկրի կառավարելիությունը շատ ցածր մակարդակի է, ընդ որում՝ դա հետպատերազմյան պայմաններում, երբ ունենք բազմաթիվ մարտահրավերներ, երբ ամեն օր կորցնում ենք ինքնիշխանության ինչ-որ կտոր, դա մեծ մարտահրավեր է»,- ընդգծել է բանախոսը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն անորոշ վիճակում է գտնվում արդեն բավական երկար ժամանակ։ Օրվա իշխանությունները շատ ավելի մեծ տեղ են տալիս խոսքին և իրենց պատկերացմամբ, եթե ինչ-որ բան ասել են, ուրեմն դա նաև պրակտիկ դաշտում իրագործվել է, եւ կարող են առաջ անցնել։ «Մինչդեռ՝ իրականում ոչ մի խոսք այդպես էլ գործ չի դարձել, ինչն ազդում է նաև իրավապահ մարմինների, դատական իշխանության վրա»,- հայտարարել է Բ.Նավասարդյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Հետևեք մեզ նաև Telegram-ում