«Քննադատություններից չեմ վախենում». Անի Լուպեի համարձակ ֆոտոշարքը

Դերասանուհի Անի Լուպեն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով: Նա ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին և խոսել համարձակ լուսանկարների ու ամեն անգամ նոր ոճով ներկայանալու մասին:

Անիի խոսքով՝ փորձում է հաճախ ֆոտոշարքեր կազմակերպել, որովհետև սիրում է: «Այս ֆոտոշարքի առաջարկը ստուդիայից ստացա, բայց ֆոտոշարքի ոճն ինքս եմ ընտրել: Ֆոտոշարքերումս, հիմնականում, գանգուր մազերով եմ ներկայանում, այս անգամ որոշեցի ուղիղ մազերով և երկար հյուսքով նկարվել, որպեսզի նորություն լինի: Ոճային փոփոխություններից չեմ վախենում, նույն ոճով ֆոտաշարքեր չեմ սիրում: Ստվերների էֆեկտով ևս առաջին անգամ եմ լուսանկարվել, շատ հետաքրքիր էր: Մի քանի նոր ֆոտոշարք էլ հիմա եմ նախապատրաստում, բայց ուզում եմ դրանք սցենար ունենան, շարունակական կերպարով լինեն»,- ասաց նա:

Դերասանուհին նկատեց, որ ամեն լուսանկար չէ, որ ասելիք ունի. «Ունեմ լուսանկարներ, որոնք ասելիք ունեն, ունեմ նաև նկարներ, որոնք ուղղակի ստացվում են, կախված է տրամադրությունից: Այս ֆոտոշարքը թեթև, դինամիկ է ստացվել, բայց այդ պահին հոգեվիճակս լրիվ այլ էր, թեթև չէր, ուղղակի լուսանկարվելն ինձ օգնում է, որպեսզի ցրվեմ: Առհասարակ, տրամադրության անկումներս կարող են բալանսավորել հենց ֆոտոշարքերը: Թեև որքան էլ փորձում ես ցրել մտքերդ, վերադառնում ես դրանց, այս շրջանում այլ կերպ չի ստացվում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր կայքում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում