Եղանակը զգալի կցրտի

Եղանակը զգալի կցրտի

Փետրվարի 18-20-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Երևանում թաց ձյուն կտեղա։ Կեսօրին ջերմաստիճանը կտատանվի +4-ից +6–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -2։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում