Մեր աջակիցներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին․ Վիկտոր Սողոմոնյան
18/02/2021 11:17

Նմանատիպ
ՀՀ 2-րդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել․
«Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։ Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում