4005՝ սա այս պահին հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվն է
18/02/2021 15:49

Նմանատիպ
Թեև Հայաստանի իշխանությունն ամեն կերպ թաքցնում է պատերազմում զոհերի, վիրավորների ու անհետ կորածների թիվը, բայց Առողջապահության նախարարությունից Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս պահի դրությամբ 3577 դիակ անցել է դատաբժշկական փորձաքննություն, 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում: Փաստացի, զոհերի այս պահի պաշտոնական թիվը 4005 է:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին հերթական սուտ էր ասել Աժ ամբիոնից՝ «խոստանալով», որ զոհերի թիվը չի անցնի 4000-ը: Փաստացի արդեն անցել է, իսկ անհետ կորածների մասով առհասարակ ոչինչ չեն հաղորդում:
Աղբյուրը՝ Մեդիապորտ
Հետևեք մեզ նաև Telegram-ում