Արցախում աճուրդի են ներկայացվելու պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ
18/02/2021 21:49

Նմանատիպ
Մարտի 5-ին Արցախում աճուրդի են ներկայացվելու պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ. տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը: Պետական մարմինների և ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների աճուրդի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գներն ըստ տարեթվի ու մակնիշի՝ տատանվում են 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամի միջակայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում