Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ խայտառակ տեղեկություն հայտնեց ԱԱԾ-ում կատարվող իրադարձությունների մասին

Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ խայտառակ տեղեկություն հայտնեց ԱԱԾ-ում կատարվող իրադարձությունների մասին

Ես խայտառակ տեղեկություն ստացա: Քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ հայտարարեց իրավապաշտպան Ռուբե Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, բերման է ենթարկվել նաև Արա Սաղաթելյանը:

Մելիքյանն ասաց, որ հիմա ԱԱԾ շենքում շոու է արվում, գետնին գցելով ձերբակալություններ են կատարվում: Նա խոսեց ոմն Մհեր Ավագյանի մասին, ով ևս բերման է ենթարկվել նույն գործի շրջանակներում:

Իրավապաշտպանը դիմեց նաև իրավապաշտպան հանրությանը՝ նշելով, որ այս պահն Երևանում խայտառաակ քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում, սակայն բոլորը լուռ են. «Սա ծանրագույն հանցագործություն է, մարդու արժանապատվությունը նվաստացնում են ինչ-որ շոու նկարելու համար: Ես ուղիղ կապ եմ տեսնում այսօր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում ադրբեջանցիների շահերը սպասարկող Տարոն Չախոյանի նշանակվելու ու այս գործողությունների միջև: Մենք հիշում ենք, որ պատերազմի ժամանակ նույն այդ անձնավորությունն էր, ով Արա Սաղաթելյանին առանց որևէ հիմքի մեղադրում էր ինչ-որ ֆեյքային գործունեության մեջ»:

Մելիքյանն ասաց, որ այս պահին ԱԱԾ-ն պատրաստում է հնդկական ֆիլմ հիշեցնող տեսանյութ՝ հրապարակելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում