ԱԱԾ-ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների. Լևոն Քոչարյան
20/02/2021 13:28

Նմանատիպ
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱԱԾ-ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների, այն էլ՝ համապետական հանրահավաքի նախօրեին:
Նախորդ տարի փետրվարին հորդորեցինք ԱԱԾ-ին բացահայտել հայտնի շրջանակների կոնկրետ ֆեյքերին: ԱԱԾ տարածեց հաղորդագրություն և… ուրիշ ոչինչ:
Ինչ-որ մեկն ունի՞ տեղեկություն, թե էս հաղորդագրությանը կոնկրետ ի՞նչ գործողություններ են հետևել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում