Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը, Հայաստանում զինված ուժերն են նվազեցնում․ Ալեն Ղևոնդյան

Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը, Հայաստանում զինված ուժերն են նվազեցնում․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․ «Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերն ու հատկացումները։ Հայաստանում ԶՈւ-ի թվաքանակն են նվազեցնում, այսինքն բանակի թվաքանակը կրճատում են։

Հուսամ հասկանում եք չէ, թե դա ի՞նչ է…
Չէ՛, դուք այս փաստի վրա ուշադրություն մի՛ դարձրեք, ձեր գլուխը մտցրեք «նախկիններ» – «ներկաներ» կեղծ օրակարգի մեջ ու տենց անդեմ ապրեք …

Ի դեպ, 2008թ. մարտի մեկի թեմաները տարիներ շարունակ շահարկող շրջանակները ասում են, խելոք մնացեք, կրակելու ենք …

Հը ո՞նց եք ԱԺ-ում ու Աժ-ից դուրս ծվարված մարդու իրավունքների ու ազատական գաղափարների, ընտրությունների համար տարիներ շարունակ պատվերով պայքարողներ, ո՞նց է ձեր լիբերալ-տոտալիտարիստական հակապետական և դավաճան էությունը …
Ես ձեր երեսպաշտ տեսակը …»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում