Ֆեյքերի դեմ ֆեյքային պայքարի կյանքից. Media.am

Նմանատիպ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյքերի դեմ ֆեյքային պայքարի կյանքից» վերնագրով հոդված է գրել, որում անդրադարձել է ապատեղեկատվության դեմ իշխանությունների պայքարին:
Հոդվածագիրը նշում է, որ իշխանությունը մի քանի շաբաթվա ընթացքում առաջարկվեց թույլ չտալ լրագրողներին մեջբերել անանուն աղբյուրներին։ Հետո պարզվեց, որ կա նախագիծ, որով զրպարտությունը պետպաշտոնյաների հանդեպ ուզում են քրեականացնել։ Հիմա էլ պարզվում է, որ մի հայհոյախոս ֆեյքի բռնելու համար բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկում, քանի որ կասկածվում է, թե հենց իրենք են այդ ֆեյքին վարում։
«Ու այդ ողջ ընթացքում ֆեյքը հանգիստ շարունակում է հայհոյել իրեն որսողներին։ Ամենատարօրինակն այս ֆեյքաորսի հետևում ընկած բարձր տեխնոլոգիական միտքն է։ Ըստ բերման ենթարկվածներից մեկի փաստաբանի, մարդկանց կասկածում են զուտ այն պատճառով, որ նրանք օգտվում են նույն ProtonVPN ծրագրից, ինչ տվյալ անբռնազբոս ֆեյքը։ Որի լսարանն, ի դեպ, կտրուկ աճել է հենց այս որսի հետևանքով։
Պաշտոնական հստակ տեղեկատվությունը բացակայում է, միակ հստակությունը առաջանում է փաստաբանների խոսքերից, որոնցից էլ բխում է, որ միակ փաստարկը հենց ProtonVPN-ից օգտվելն է։ Եվ, ենթադրում եմ, բխում են նաև խոր կասկածներն ու մտահոգությունները, որոնց հիման վրա հիմնվելով երկու ամսով կալանավորել են մարդկանց։
Սա նույնն է, երբ, օրինակ, հայտնի լինի, թե հանցագործություն է կատարել մոխրագույն Օպելով երթևեկող անձը, և ոստիկանությունը բերման ենթարկի բոլոր Օպելների վարորդներին։ Իսկ ամենակասկածելիներին կալանավորի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում