ՀՀ իշխանությունները մերժել են Երևանում հերոս Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը

ՀՀ իշխանությունները մերժել են Երևանում հերոս Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը

ՀՀ իշխանությունները մերժել են Երևանում հերոս Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը՝ որպես հայ անհաղթ հրետանավորների հավաքական կերպար: Քաղաքացիներն այսկերպ ցանկանում էին հարգանքի տուրք մատուցել մեր զոհված զինծառայողների հիշատակին: Այս մասին տեղեկացրել է Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը:

ԿԳՄՍ-ից առաջարկը մերժելու հիմնավորումներից մեկն այն է, որ 2021 թվականի պետական բյուջեով նման հատկացումներ նախատեսված չեն: 2021թվականի համար նախատեսված հատկացումները կարող եք տեսնել այստեղ։

Դե, իսկ պարգևավճարների հարյուր հազարավոր դրամներ արժեցող գրիչների ու զուգարանի թղթերի համար իշխանությունները միշտ էլ կարող են հատկացումներ նախատեսել:

ԿԳՄՍ նախարարության կողմից նման հայտարարություններն ու վերաբերմուքն այլևս նորություն չեն: Հակահայկական հայտարարություններով է հանդես գալիս ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նա հայտարարում է՝ «նժդեհական գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նույն կերպ փորձելով վարկաբեկել Նժդեհին, իսկ այսօր՝ ԿԳՄՍ նախարարությունը մերժում է պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի արձանը տեղադրելու՝ քաղաքացիների խնդրանքը:

May be an image of text

No photo description available.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում