«Իսկանդերի» հետ կապված խնդիր չի կարող լինել. Սեյրան Օհանյան

«Իսկանդերի» հետ կապված խնդիր չի կարող լինել. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ երեկվա հայտարարությունը։

«Ես ասել եմ՝ «Իսկանդերի» մասին հարցրեք Պաշտպանության նախարարությունից, որովհետև ես տեղյակ չեմ ՝ երբ են կիրառել, ոնց են կիրառել», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը, սակայն, վստահեցրեց՝ «Իսկանդերի» հետ կապված խնդիր չի կարող լինել։

««Իսկանդերը», երբ որ ընդունվել է, բարձր մակարդակի երկկողմանի հանձնել են ու խնդիր չպետք է լինի «Իսկանդերի» մեջ», – ասաց Օհանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում