Նիկոլ Փաշինյանը հոգեբանական սթրեսի է ենթարկում թիմակիցներին. «Հրապարակ»
25/02/2021 09:20
Նմանատիպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սև ցուցակում, այլև նրա ընկերները, հարազատները։
Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։ Կարող է կեսգիշերին ինչ-որ տեղեկություն ստանալ և «դավաճանի» ընկերոջը, մտերիմին ստիպել, որ նա հավատարմության երդում տա, հրաժարվի ընկերոջից, «արյամբ» քավի հեռացողի մեղքը։
Թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկում նրանց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում