-2.9 C
Yerevan

Խնդրում ենք միանալ ՀՀ զինված ուժերին․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչն Աբազյանին

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել.

«ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին,
ԱԱԾ բարձրաստիճան սպաներին,
բոլոր աշխատակիցներին

Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հայրենի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը վկայում են այն մասին, որ այս իշխանությունը ոչ միայն ի զորու չէ լուծելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները, վերականգնելու եւ ամրապնդելու անվտանգային համակարգը, այլեւ ճիշտ հակառակը՝ իշխանության բոլոր քայլերը պատերազմական գործողությունների հետեւանքով խորը ճգնաժամի մեջ հայտնված երկիրը տանում են կործանման։ Դեռ ամիսներ առաջ մենք՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցներս, հանդես եկանք կոչով՝ նախազգուշացնելով, որ ուժային մեթոդներով ընդդիմախոսներին լռեցնելու գործելաոճը միայն ավելի է սրելու ներքաղաքական վիճակը եւ խորացնելու հասարակության պառակտումը։ Ցավոք, մեր զգուշացումներն անտեսվեցին, եւ այսօր կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին։

Հարգելի պարոն Աբազյան, հարգելի գործընկերներ, սիրելի սպաներ, հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ քաղաքական ղեկավարության անօրինական հրամանները կատարելուց, խնդրում ենք՝ լինել մեր ժողովրդի կողքին, միանալ ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի պահանջին։ Այսօր, երբ խաթարված է մեր ազգային անվտանգությունը, գործելու ժա’մն է, եւ եթե այս վճռորոշ պահին դուք պաշտպանեք մեր պետության օրինական շահը, վստա’հ եղեք՝ որևէ մեկն ապագայում չի մոռանա ձեր ազգանվեր դիրքորոշումը»։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...