-1.9 C
Yerevan

«Ես ապշած եմ մարդկային անբարոյականության մաստեր կլասից, որը երեկ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը». Արծվիկ Մինասյան

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

Խեղաթյուրելով իրականությունը, Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունը ներկայացրեց իբրեւ հեղաշրջման փորձ, ինչից շատ արագ օգտվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը Հայաստանը պատվազրկելու փորձ է. այս մասին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Երեկվա իր վարքագծով`հակընդդեմ հանրահավաք հրավիրելով, ըստ Արծվիկ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանը`«գլխավոր սադրիչը», փորձում էր քաղաքացիական բախումների տանել, ինչը ձախողվեց հանրության եւ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչների խոհեմության եւ ողջախոհության արդյունքում: Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի կողմից «անամոթության, անբարոյականության մաստեր կլաս» է որակում այն, որ իր կազմակերպած հանրահավաքում նա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին էր դիմում`«Օնիկ ջան»-ով, այն պարագայում, երբ մինչ այդ վերջինիս ազատման առաջարկ էր ներկայացրել. «Զուգահեռաբար փորձում է մտնել մարդկային այնպիսի հարաբերությունների մեջ, իբր ոչինչ չի եղել, մինչդեռ ամբողջությամբ հաստատվել է փաստը, որ անհավասար պատերազմը սադրելը, պատերազմը կանխամտածված տանուլ տալը, հայրենիքի զգալի մասը թշնամուն հանձնելու ուղիղ մեղադրանքը հենց իրեն է հնչեցված, ինքն է պատասխանատուն եւ գլխավոր մեղավորը»:

«Ես ապշած եմ մարդկային անբարոյականության մաստեր կլասից, որը երեկ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը»,- ասաց բանախոսը`հավելելով, թե չի պատկերացնում`ինչպե՞ս նա կարող էր գրկել զոհվածի ծնողին, երբ այդ երեխան հենց իր մեղքով էր զոհվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/26/1173870/

spot_imgspot_img