Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց․ Վանեցյան

Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց․ Վանեցյան

«Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»․ այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովի դիմաց, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այժմ լիազորություն չունի՝ աջակցելու այդ հարցում։ «Գործող իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարողանում իր պահանջները ներկայացնի մեր հակառակորդին, այսինքն՝ Ադրբեջանի Հանրապետությանը։ Չունի բարոյական իրավունք՝ այդ պահանջները ներկայացնելու»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ այժմ իշխանության կռիվ չի անում, ուղղակի ի վիճակի է իր անցած ճանապարով, փորձով՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելուն, հակառակ պարագայում դուրս չէր գա իշխանություն՝ «լինելով, այս իշխանության, դե ֆակտո, երկրորդ մարդը»։

Ինչ վերաբերում է գերիների վերդարաձի հնարավորությանը՝ նա նշեց իր անձնական կապերի մասին․ «Համոզված եմ, որ կկարողանամ լուծել այդ հարցերը։ Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում: Իմ ընկերներն ասում են՝ շատ ներողություն, պարոն Վանեցյան, դուք ՀՀ պաշտոնական ներկայացուցի՞չ եք, թե՝ ոչ, ձեր բարձրացրած հարցերը միջպետական բնույթ են կրում»,-ասաց Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում