Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի նախագահական

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի նախագահական

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի նախագահական: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Քաղաքացիները շարժվում են նախագահական, որպեսզի նախագահ Արմեն Սարգսյանին հորդորեն չտրվել Նիկոլ Փաշինյանի շանտաժին: Խոսքը վերաբերում է Օնիկ Գասպարյանի հնարավոր պաշտոնանկությանը:

Սաղաթելյանն ասաց, որ նախագահը հայտարարել է՝ չի ստորագրելու որոշումը: Սակայն դա բավարա չէ, նախագահը պետք է այդ առաջարկությունը ետ ուղարկի Փաշինյանին, հակառակ դեպքում 3 օր (արդեն՝ 2) անց Գասպարյանը պաշտոնանկ կարվի իրավունքի ուժով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում