Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Երրորդ Հանրապետության ակունքներում կանգնած, Արցախյան առաջին պատերազմի ծանրության մեծ մասն իր ուսերին կրած, ազգային հերոսներ տված լեգենդար հինգերորդ բրիգադի մի շարք սպաներ, ինչպես նաև ազատամարտիկներ և զինվորներ, անմասն չմնալով երկրի այս ծանր իրավիճակին, միավորվում են երկրի վերելքի ընթացքին իրենց մասնակցությունը ներկայացնելու և որպես միասնական մարմին հանդես ես գալիս հետևյալ հայտարարությամբ.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան իրավիճակը և իշխանության անգործությունն ու ապիկարությունը, միանում ենք երկրի Զինված ուժերի շտաբի պետի և բարձրաստիճան սպաների հայտարարությանը, պահանջում երկիրը կործանման տանող Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին:
Սույն հայտարարությամբ ուզում ենք հայտնել նաև, որ չենք միանում որևիցե կուսակցությունների, խմբավորումների գործունեությանը, այլ, նպատակ ունենք ինչպես միշտ, այս դժվարին պահին ևս՝ լինել հայ ժողովրդի կողքին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում