-7.9 C
Yerevan

120 տոկոսով աջակցում եմ Փաշինյանին. Արմավիրի քպ-ական քաղաքապետ

Նմանատիպ

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում․ ՌԴ ԱԳՆ

«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական...

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը

Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ այսօր՝ մարտի 1-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի եւ երթի։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի մարզերից իշխանականներն ու նրանց համար աշխատողները մարդ են հավաքում՝ բազմամարդ հավաք եւ երթ ապահովելու համար։

Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է՝ մասնակցելու է այսօրվա հանրահավաքին, իսկ քաղաքացիների մասնակցելու մասով նշեց՝ ովքեր նպատակադրված են, կմասնակցեն․ «Իրազեկում ենք արել, որ Արմավիրից շարժվելու ենք ավտոերթով, ովքեր կմիանան, ովքեր չեն միանա, դա քաղաքացու որոշումն է»։

-Օրինակ՝ տրանսպորտ չի՞ տրամադրվում։

-Ոչ, չի տրամադրվում, ե՞րբ է տրամադրվել։

-Դուք սանիկական կապեր ունե՞ք վարչապետի հետ։

-Ոչ

-Պարոն Խուդաթյան, խոսակցություններ կան, որ այսօրվա հանրահավաքին մասնակցելու համար մարզերից մարդկանց են տեղափոխում Երեւան։

-Ամեն անգամ, երբ երկրում քաղաքական իրավիճակը սրվել է, ինձ մեղադրել են Նիկոլ Փաշինյանի սանիկը լինելու մեջ։ Բայց Նիկոլ Փաշինյանն իմ քաղաքական թիմի ղեկավարն է, իմ ավագ ընկերն է, որի համար հպարտ եմ, եթե քավորս էլ լիներ, հպարտությամբ ասելու էի, որ քավորս է։

-Արմավիրում ինչպիսի՞ տրամադրություններ են Գլխավոր շտաբի հայտարարության, ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ։

-Կարծում եմ՝ ամբողջ երկրում նույն տրամադրություններ են։ Էսօրվա իշխանության եւ ընդդիմության հանրահավաքում եղած ժողովրդի քանակից տրամադրությունները պարզ կլինի։

-Ըստ Ձեզ՝ ամբողջ ժողովուրդը Փաշինյանի կողքի՞ն է։

-Ամբողջ ժողովուրդը 2018-ին Փաշինյանի կողքին չի եղել, որ լիներ՝ 100 տոկոս ձայն կտաներ, բայց տարել է 72 տոկոս։

-Իսկ եթե հիմա ընտրություն լինի, քանի՞ տոկոս կտանի։

-Ես չեմ կարող քաղաքացիների կարծիքը վերլուծել։

-Հիասթափություն չե՞ք նկատում հասարակության մեջ։

-Ես Ձեզ առաջարկում եմ գալ Արմավիր, հարցնել քաղաքացիներին, այդ թվում՝ նաեւ իմ գործունեության հետ կապված, ընտրություններում ստացել եմ աննախադեպ մեծ ձայներ։

-Լավ, Դուք որպես քաղաքական գործիչ՝ կասե՞ք Ձեր քաղաքում Փաշինյանի կառավարման վերաբերյալ ինչպիսի կարծիքներ կան։

-Եթե ես Ձեզ ասեմ, որ Արմավիրում ինչ-որ մեկի հետ կապված դրական կամ բացասական իրավիճակ է, ես կխոսեմ բոլոր արմավիրցիների անունից։ Ընտրություններն կլինեն, եթե լինեն արտահերթ ընտրություններ, կտեսնեք՝ ինչ վիճակ է։ Այսօր հանրահավաքին քաղաքացիներն այդ հարցի պատասխանը կտան։

-ԳՇ-ի հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերում։

-Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո առաջիններից մեկն եմ եղել, որ միացել եմ վարչապետի կազմակերպած երթին, հետեւաբար պետք է լինի հարցի պատասխանը։
120 տոկոս աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխանություններին։

 

Աղբյուրը՝ Hraparak.am

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում․ ՌԴ ԱԳՆ

«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական...

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը

Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ