Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նա այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել:

Մշտապես եղել եւ մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։

Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում