Եթե շուտափույթ իշխանափոխություն չլինի, Հայաստանը կգնա կործանման. Արման Նավասարդյան

Եթե շուտափույթ իշխանափոխություն չլինի, Հայաստանը կգնա կործանման. Արման Նավասարդյան

Երկար տարիներ Թուրքիան և Ադրբեջանի դիտորդի դերում էին, երբ հարցը վերաբերվում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այսօր, իրենց թույլ են տալիս հանդես գալ հայտարարություններով:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով սա նոր իրողություն է: Թվում է թե` վճռականորեն դատապարտելով Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը, թշնամի պետությունը հանդարտության և զսպվածության կոչ էր անում: Մինչդեռ այս, դեռևս հայտարարության տեսքով միջամտությունները հեռահար նպատակներ ունեն:
Դրանք կապված են նաև գալիք ապրիլի 24-ի հետ: Թուրքիայի կարծիքով` ԱՄՆ-ն պետք է օրակարգից հանի Ցեղասպանության մասին որևէ կարևոր քայլ կատարելու հարցը:

Թուրք-ադրբեջանական ալիանսի համար այսօր ավելի քան հեշտացել է Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը, ինչը հուշում է՝ վտանգը ավելի մոտ է, քան մենք պատկերացնում ենք:

Աղբյուրը՝ Լրատվական Ռադիո

Հետևեք մեզ նաև Telegram-ում