Նիկոլ Փաշինյանը ՌԴ հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից է. Պեսկով

Նիկոլ Փաշինյանը ՌԴ հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից է. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այն քաղաքական գործիչների շարքում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից են: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, չափազանց ակտիվ երկխոսություն է տեղի ունենում նրա և ՌԴ նախագահի միջև: Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որ վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին: Այդ պատճառով այս հարաբերություններն, իրոք, շատ արժեքավոր են»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում