Ցուցադրություն՝ նվիրված Շուշանիկ Կուրղինյանի հոբելյանին

Ցուցադրություն՝ նվիրված Շուշանիկ Կուրղինյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի 145-ամյա հոբելյանի առթիվ մարտի 6-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես, որը կուղեկցվի համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը ներառում է բանաստեղծուհու կյանքին և ստեղծագործությանն առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ և անձնական իրեր։

Ցուցադրության բացմանը կհաջորդի համերգ՝ նվիրված կանանց տոներին․ կատարումներով հանդես կգան Գևորգ Մարգարյանը և Վահե Համբարձումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում