-3.9 C
Yerevan

ԲԴԽ-ն պարտավոր է դիմել ՍԴ ընդդեմ ԱԺ-ի՝ դատավոր ընտրելու լիազորության չարաշահման համար. Գոռ Հովհաննիսյան

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը իր էջում գրում է. 

«Ես կարծում եմ, որ ԲԴԽ-ն կարող է ու ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի (ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 6-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ), քանի որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չարաշահում է դատավորներ ընտրելու իր լիազորությունը։ Թույլ տվեք, որ ձեր վեճերն ստանան քաղաքակիրթ լուծում։ Գործող Սահմանադրության կարևոր ձեռքբերումներից մեկը հենց ՍԴ-ին սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծման լիազորություն տալն է։ Թույլ տվեք, որ ձեր վեճերը վերջնական պարտադիր ուժով լուծեն դատարանները։ Դա օգուտ է բոլորին։ Ի վերջո վերջնական պարզ կդառնա, թե որ մարմինն ինչ անելու իրավունք չունի։ Ու ի՞նչ իմաստ ունի ստեղծել դատարաններ, հսկայական ծախսեր անել նրանց վրա, բայց չօգտվել նրանց ծառայությունից։ Իմ տեղեկություններով՝ 2018-ից մինչև այսօր ՍԴ-ն սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթով դեռ ոչ մի գործ չի քննել։ Սա աբսուրդ է։ ՍԴ-ն հիմա պիտի ուղղակի ճռռար դիմումների բեռից։ Հայաստանում հիմա ի՞նչն է շատ, իհարկե պետական մարմինների միջև վեճերը։ Բայց ոչ մի մարմին դատարան չի դիմում իր վեճը լուծելու համար։

Բացի դրանից, ԱԺ-ում նստածներն իրենց Աստծուն հավասար են համարում։ Էդ մարդկանց ցած բերեք երկնքից, արթնացրեք իրենց անուրջներից։ ԱԺ-ն մյուսների նման պետական մարմին է, ունի իր լիազորությունները ու իրավունք չունի չարաշահելու դրանք։ Ու դա նրան կարող է բացատրել միայն ՍԴ-ն։ Ստիպեք ՍԴ-ին, որ էս ամենը բացատրի մեր անրջող պատգամավորներին»:

spot_imgspot_img