Նիկոլը հորդորել է Էդմոնին, անխնա քննադատել իրեն. Մարուքյանը ստե՞լ է. Դեժավյու

Նիկոլը հորդորել է Էդմոնին, անխնա քննադատել իրեն. Մարուքյանը ստե՞լ է. Դեժավյու

Դեժավյուին հայտնի են դարձել մանրամասներ Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Չնայած, որ Մարուքյանն հանդիպումից հետո ասել էր, թե գլխավոր հարցերի շուրջ դեռ կոնսենսուս չկա, բայց իբր կամք կա բանակցությունները շարունակելու։ Այս մասին գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը:

«Մեզ հայտնի է դարձել, որ իրականում Մարուքյանը ստում էր, թե Փաշինյանի հետ ոչինչ չեն պայմանավորվել:

Պայմանավորվածություն եղել է, և շատ կոնկրետ: Նիկոլը հորդորել է Էդմոնին, անխնա քննադատել իրեն և գործող իշխանություններին, կառավարությանը, ում ուզի: Ըստ Փաշինյանի, այս պահին ընտրազանգվածի շուրջ 45-50% կողմնորոշված չէ:

Իսկ Էդմոնի վրա ըստ էության դրվում է արթուրբաղդասարյանական ֆունկցիա, իսկ դա, իր հերթին նշանակում է, որ նախ փորձելու են առավելագույնս պոկել ընդիմության ձայներից, իսկ արդեն հաջողության պարագայում Փաշինյանի հետ կոալիցիա կկազմեն ապագա խորհրդարանում:

Էդմոն Մարուքյանը մեծ խանդավառությամբ պատրաստակամություն է հայտնել կատարել այդ առաջադրանքը և դառնալ այս իշխանության «ամենամոլեռանդ» քննադատը: Փաշինյանը նրան խոստացել է նաև մեդիա և ֆինանսական աջակցություն ամբողջ ընտրարշավի ընթացքում:

Պայմանավորվածության մանրամասների և դետալների վերաբերյալ մոտ ապագայում ևս կտեղեկացնենք»,-նշում է ալիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում